կարևոր
3097 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-30 18:58
Աշխարհ

Հնդկաստանում պայթյուններ են իրականացվել՝ թիրախավորելով «Եհովայի վկաներին»․ կան զոհեր և վիրավորներ

Հնդկաստանում պայթյուններ են իրականացվել՝ թիրախավորելով «Եհովայի վկաներին»․ կան զոհեր և վիրավորներ

Հնդկաստանի Քերալայի նահանգում «Եհովայի վկաներ» աղանդավորական շարժման հանդիպման ժամանակ մի շարք պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով 3 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Դեպքը տեղի է ունեցել Կոչի քաղաքի մերձակայքում, հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած հավաքի ժամանակ․ եռօրյա միջոցառմանը ներկա էր ավելի քան 2000 մարդ։

Միջադեպից կարճ ժամանակ անց Դոմինիկ Մարտին անունով մի տղամարդ Facebook սոցիալական ցանցում խոստովանել է, որ ինքն է իրականացրել հարձակումը։ 48-ամյա տղամարդը նշել է, որ խմբի գրանցված անդամ է, և իրեն զայրացրել են կազմակերպության «ապազգային քարոզները»։

«Եհովայի վկաների» տարածաշրջանային խոսնակը հայտնել է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել աղոթքի վերջում՝ սրահի մեջտեղում։ Վայրկյաններ անց միաժամանակ ևս երկու պայթյուն է տեղի ունեցել սրահի երկու կողմերում։

Տղամարդը ձերբակալված է: