Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում զինվորական ծառայության ընթացքում սպանված հայազգի Սեւակ Բալըքչի սպանության գործով դատավարությունը կշարունակվի հունվարի 25-ին: Այս մասին հաղորդում է թուրքական Taraf պարբերականը, որի թղթակիցը զրուցել է Սեւակի ծնողների հետ:
Հարցին, թե ինչո՞ւ են վկաները փոխել նախնական վկայությունը` կանխամտածված սպանության մասին, եւ հիմա պնդում են, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար էր, մայրը պատասխանել է. «Ակնհայտ է, որ նրանց սպառնացել են: Բոլորն ասում են՝ չենք տեսել, չենք լսել: Նրանք մի քանի անգամ վկայություն փոխեցին»:
Սեւակի հայրն, իր հերթին, ասել է, թե վստահ է, որ դժբախտ պատահար չի եղել: Սպանությունը կատակելու արդյունքում չի եղել, ինչպես պնդում են: «Դեպքի վայրը կատակելու վայր չէ, նրանց միջեւ փշալար է եղել, ինչպե՞ս կարող էին կատակել: Քրեական զեկույցներն էլ վկայում են, որ զենքը Սեւակին է ուղղված եղել»,- նշել է Սեւակի հայրը: Սեւակի ծնողները, միեւնույն ժամանակ, հույս են հայտնել, որ արդար դատավարություն կանցկացվի:
Հիշեցնենք, որ Սեւակը սպանվել էր 2011-ի ապրիլի 24-ին մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Նրա զորացրմանը մնացել էր 23 օր։