Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հարց ուղղեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: «Երբ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը փոխվեց, կառավարության կողմից զինծառայությունից ազատման վերաբերյալ որոշումներում, ըստ մեր ուսումնասիրության, մեծ թիվ էին կազմում Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները: Եհովայի վկաները ընդամենը 400 հոգի էին, որ դատապարտվել էին ազատազրկման՝ զինծառայությունից խուսափելու հիմքով, որովհետև այն ժամանակ օրենքը թույլ չէր տալիս: Հիմա ո՞վ զինծառայության հետ ավելի շատ խնդիր ունի՝ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորնե՞րը, թե՞ Եհովայի վկաները, որոնց դարձրել եք, չգիտեմ ինչ: Պարզվեց՝ սատանան այնքան սարսափելի չի, ինչքան դրա մասին խոսում են»,- հայտարարեց Սաքունցը:
Նախարարն արձագանքեց. «Ես չեմ ուզում անդրադառնալ Եհովայի վկաների դերակատարությանն այս կամ այն երկրում: Մեր իրականության մեջ Հայաստանի պետության, ժողովրդի պատմության անցած ճանապարհին երկուսը համեմատելը նույնն է, ինչ ճնճղուկին արծվի հետ համեմատես, նույնն է՝ ինչ ծառը անտառի հետ համեմատես կամ վտակը՝ օվկիանոսի հետ: Ամեն մեկն ունի իր ազատության իրավունքը, նաև` խղճի, կրոնի: Մենք այդ բոլոր իրավունքները հարգում ենք, դրանք Սահմանադրությամբ, օրենսդրորեն պաշտպանված են, բայց նույն օրենքն ասում է, որ եկեղեցին բացառիկ դերակատարում ունի, նախատեսում է, որ օրենքով կարող են հատուկ հարաբերություններ կարգավորվել, և մենք այդ օրենքից օգտվելու ենք: Գոնե որպես իշխող կուսակցություն, որպես մեծամասնություն ունեցող կուսակցություն` դա առաջ ենք տանելու, հետո երբ այլ մեծամասնություն կձևավորվի, հնարավոր է, որ այլ մոտեցումներ լինեն, մենք էլ, որպես ընդդիմություն, դրա դեմ կպայքարենք, ոչ մի խնդիր չկա»: