|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի դումայի նախագահ Ալեքսանդր Շիպուլինը մեղադրվում է 900 հազար ռուբլու յուրացման մեջ. պետական բյուջեից յուրացված այս փողերը նա ծախսել է կնոջ հետ` Փարիզում ժամանակ անցկացնելով:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Շիպուլինը խոստովանել է, որ 2008 թվականի օգոստոսին, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, բյուջետային միջոցները ծախսել է իր անձնական կարիքների բավարարման համար և արդյունքում վնաս է հասցրել քաղաքին:
Այս հանգամանքը նկատի առնելով` Շիպուլինի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել` քրեական գործը կարճելու վերաբերյալ, սակայն այն մերժվել է: Գործն ուղարկվել է դատարան: