Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գազայի շուրջ արդեն մի քանի ամիս շարունակվող բանակցային գործընթացին մասնակցում են հակամարտության կողմերը՝ Իսրայելը եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, ինչպես նաեւ միջնորդները՝ Եգիպտոսը, Քաթարը եւ ԱՄՆ – ը: Ի՞նչ սպասել հաջորդիվ: Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«Կահիրեում Գազայի կարգավորման շուրջ բանակցություններում ԱՄՆ-ին հաջողվում է օգտագործել ՛փոքր քայլերի» եւ աստիճանական գործողությունների մարտավարությունը։ Այսպես է կարծում արաբ հայտնի փորձագետ դոկտոր Սաիդ Ալ Հաջը։ Al Jazeera-ին տված մեկնաբանության մեջ նա գրում է՝ միջնորդական գործողությունների իրենց ընտրած մոդելը միջանկյալ հիմնական արդյունք է տալիս.հետաձգվում է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար Իրանի կողմից խոստացված «հատուցման հարվածը» Իսրայելին: Ավելի լայն համատեքստում վերահսկողության տակ է նաեւ Իսրայելի եւ Հզբոլլահի» միջեւ առճակատումը։ Դա այն դեպքում, երբ բուն բանակցություններում ՀԱՄԱՍ-ը եւ Իսրայելը փաստացի վերադարձան նախկինում գոյություն ունեցող դիրքերին։ Այս կապակցությամբ Սաիդ Ալ Հաջը կարծում է՝ «Կահիրեում սկսվում է բանակցային մարաթոն, որը կապված է ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների հետ»: Մյուս կողմից, նման մարտավարությունն ապահովում է «ծածկույթ Բենյամին Նեթանյահուի կառավարության համար՝ իջեցնելով նրա ներքին եւ արտաքին կրիտիկական ճնշման մակարդակը Գազայում պատերազմ վարելու եղանակների պատճառով»: Հետաքրքրական է նաեւ այն, որ ԱՄՆ-ն սկսել է խոսել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ ոչ թե խաղաղ, այլ սահմանափակ ժամանկով շրջանակային համաձայնագիր ստորագրելու հնարավորության մասին։ Ուստի, երբ ԱՄՆ-ն հայտարարում է, որ «կողմերի միջեւ անջրպետը կրճատվում է», պարզ չէ, թե ինչ տեսակի փաստաթղթի մասին է խոսքը։
Այս ամենը վկայում է այն մասին, որ միջնորդ երկրներին հաջողվում է կառավարել բանակցյին գործընթացը, որն ուղեկցվում է Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի եւ մի շարք այլ արեւմտյան երկրների քաղաքական եւ դիվանագիտական ջանքերով: Այնուամենայնիվ, արաբ փորձագետի կարծիքով՝ «եթե ԱՄՆ - ն իսկապես ցանկնար դադարեցնել պատերազմը, ապա կարող էր դա անել հաշված օրերի կամ ժամերի ընթացքում, սակայն դեռ նման որոշում չի կայացրել»: Այդպես էր նաեւ նախկինում, երբ ԱՄՆ-ն փաստացի կոծկում էր Իսրայելի ահաբեկչությունները ՀԱՄԱՍ-ի եւ Հըզբոլլահի առաջնորդների դեմ։ Կան նաեւ այլ օրինակներ, գրում է Ալ Հաջը, որոնք խոսում են այն մասին, որ լարվածության թուլացման յուրաքանչյուր առաջարկ, ԱՄՆ վարչակազմի հավաստիացումները տարածաշրջանում առճակատման ընդլայնումից հրաժարվելու մասին «ապատեղեկատվական գործողության մաս էին կազմում»:
Ուստի Կահիրեի բանակցություններին պետք է ուշադիր հետեւել, քանի որ դրանք կապված են նաեւ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական հզորության ավելացման հետ՝ այնտեղ երկարաժամկետ պատերազմի նախապատրաստվելու տարբերակով։ Իսկ առայժմ ստեղծված իրավիճակը ինչ-որ մեկի համար «ծուղակ» է պարունակում։ Պատահական չէ, որ Իրանի ԱԳ նոր նախարար Աբբաս Արաղչին Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի իր գործընկերների հետ հեռախոսազրույցներում հայտարարել է, որ «Իրանը չի հրաժարվի Իսրայելին Հանիայի սպանությանը պատասխանելու իր իրավունքից», թեեւ նշել է՝ «Թեհրանը պատրաստ է իր դերը խաղալ մերձավորարեւելյան տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում», — եզրափակում է Տարասովը:
Աղբյուրը՝ iarex.ru
Թարգմանեց Գայանե Մանուկյանը