|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մարտի 14-ին՝ ժամը 12.52-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները դաշտում մետաղի ջարդոն հավաքելիս հայտնաբերել են արկ հիշեցնող 3 մետաղական իրեր:
Դեպքի վայր են մեկնել մարզային օպերատիվ խումբը եւ փրկարական ուժերի վարչության փրկարարական ջոկատը:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը, տեղում պարզվել է, որ երեխաները հրետանային արկեր են հայտնաբերել:
Տարածքը փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից շրջափակվել է: Դեպքի վայր ժամանած սակրավորները պայթեցման եղանակով վնասազերծվել են արկերը: