Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոթքում տեղի ունեցած մասին լուրը ստանալուց անմիջապես հետո դուրս ենք եկել Երևանից, երբ հասանք Վարդենիս ճանապարհն արդեն մեզ համար փակվել էր, բայց պարզ երևում էր, որ այդ արգելքը միայն մեզ համար է։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Մենք հարցրեցինք, արդյո՞ք տարահանում կա գյուղում, ասացին՝ ոչ։ Մեր բազմաթիվ համաքաղաքացիներ զանգում և խնդիրների մասին էին տեղեկացնում։ Թույլ չտալուց հետո մենք այլ ճանապարհով հասանք Սոթք և Կութ, լսեցինք մարդկանց խնդիրները, արձանագրեցինք այն, ինչ կար։ Գիշերը հետ ենք վերադարձել»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ երբ իրենք Սոթքում էին արկերը պայթում էին գյուղից 100-200 մետր հեռավորության վրա էին․
«Մեր աչքով տեսել ենք արկերը։ Ադրբեջաննը հստակ նպատակ ունի և ամեն ինչ անելու է այդ նպատակին հասնելու համար։ Նա ամեն ինչ անելու է որպեսզի նորանոր դիրքեր զբաղեցնի իր համար բարենպաստ՝ հետագայում ավելի լայնամասշտաբ պատերազմ սկսելու ակնկալիքով»,- նշեց նա։
Պատգամավորը նշեց, որ իրենք խնդիրների մասին տեղեկացրել են իշխանություններին, բայց համոզվում են, որ իշխանություններն իվիճակի չեն լուծել այդ խնդիրները։
Մանրամասները՝ տեսանյութում։