Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2021-02-02 17:17
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնաբացարկի մասին տեսակետի ներկայացումը կարող է քաղաքական բաղադրիչ պարունակել․ Սեյրան Օհանյան

Մենք կարծում ենք, որ քաղաքական հետապնդումն ակներեւ է՝ ըստ Yerkir.am-ի դատարանում իր ելույթում ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ իր եւ մյուսների գործով դատական նիստին։

Նա նշեց, որ ակնհայտ է, որ կողմնակալ վերաբերմունք կա:

Դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ նա կարծիք հայտնեց, որ, որպես պաշտպանող կողմ, իրենք ասում են՝ սա քաղաքական հետապնդման արդյունք է:

«Իսկ ո՞վ ասաց, որ մենք չենք կարող դրա մասին ասել: Ինքնաբացարկի վերաբերյալ տեսակետի ներկայացումը կարող է նաեւ քաղաքական բաղադրիչ պարունակել: Չէ որ նա պետք է հիմնավորումներ ներկայացնի: Բացի այդ, դատավորի կողմից սահմանված ժամկետները սահմանափակում են արտահայտվելու հնարավորությունը: Եվ դա քաղաքական հետապնդման արդյունք է: Եթե Գեւորգյանն արտահայտվեր, որոշ մարդիկ երեւի կհարցնեին Ձեզ, թե ինչու դա թույլ տվեցիք: Եվ Ձեր գործողությունները քաղաքական հետապնդման շարունակություն են: Մարդկային տեսանկյունից դա սխալ մոտեցում է»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Ավելի վաղ ներկայացրել էինք Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի մոտեցումները։

Մանրամասն՝ տեսանյութում․