|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Դեռ երեկվանից ահազանգեր ենք ստանում, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում, ընտրակաշառք բաժանելուն զուգընթաց, հատկացնում են նաեւ գունավոր գրիչներ:
Դա, պարզվում է, հանցանք չէ, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը լրագրողներին նախ ասաց, որ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահներն անձամբ են այցելել ահազանգված տեղամասեր եւ տեսել, որ ոչ ոք գունավոր գրիչ չի բաժանում, բացի այդ` եթե քաղաքացին ցանկանում է իր սեփական գրիչով քվեարկություն կատարել, դա Ընտրական օրենսգրքով արգելված չէ:
ԿԸՀ քարտուղարը, փաստենք, որ պարզապես մոլորության մեջ է գցում: Եթե 1000 ընտրող ունեցող մի տեղամասում 100-ից ավելի ընտրող այլ գույնի գրիչով է քվեարկություն կատարել, դա արդեն կոպիտ խախտում է:
Բացի այդ` ենթադրենք, թե քաղաքացին եկավ եւ քվեարկեց հատուկ թանաքով («гелeвый») գրիչով. քվեաթերթիկը ծալելու դեպքում այն կարող է կպչել քվեաթերթիկի մյուս պատին, եւ այդ դեպքում այն կդառնա անվավեր (իհարկե, բաժանողները նման գրիչ չէին տա, ուստի ԿԸՀ քարտուղարը կարող է հանգիստ հայտարարել, թե դա օրենքի խախտում չէ):
Սեփական քվեարկությունը նկարահանելը եւս օրենքի խախտում է, իսկ տեխնիկայի զարգացման այս ժամանակաշրջանում կան «լրտեսող» գրիչներ, որոնք բնավ թանկարժեք չեն, եւ կարող են հենց դրանից բաժանել ընտրողին:
Գուցե ընտրախախտում չէ նաեւ այն, որ պետական աշխատողներից պահանջում են քվեաթերթիկը հակառակ կողմո՞վ ծալել եւ նետել քվեատուփը՝ որպես ապացույց, որ հրահանգը կատարել են:
Կարծում ենք, որ պետք է օրենքը մեկնաբանվի ոչ թե այնպես, ինչպես ձեռնտու է իշխանությանը, այլ այնպես, ինչպես որ ճիշտ է: