Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ-ում անցկացվում են խորհրդարանական լսումներ կառավարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության մասին» և «Նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի մասին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հարց ուղղեց ՀՀ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, թե` «մեր ինչի՞ն էր պետք այս օրենքը»: «Դրանից լավ հարց չկա»,- ակնարկեց ԱԺ սոցիալական հացերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Հարցին պատասխանեց նախարար Արտեմ Ասատրյանը: Ըստ նրա` հիմնաական խնդիրը նպաստների ծրագրերի արդյունավետությունն էր և դրա հետ կապված ծախսարդյունավետության խնդիրը: Նախարարը մեջբերեց ոլորտի հետ կապված Վերահսկիչ պալատի ուսունասիրությունները, համաձայն որոնց` որոշ ծրագրեր արդյունավետության տեսանկյունից սկսել են իրենց նպատակից շեղվել:
«Եթե ծախսարդյունավետության խնդիրներ կային, ուրեմն պետք է անդրադառնայինք այդ խնդիրներին, իսկ ԱԺ լսումները միտված են միայն այդ խնդիրների լուծմանը, և հուսով ենք, որ քննարկման արդյունքում այս խնդիրների օպտիմալ լուծումներ կառաջարկվեն, հակառակ դեպքում` մեծ պրոբլեմներ կլինեն ծախսերի ավելացման առումով»,- նշեց նախարարը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ կին պատգամավոր` Կարինե Աճեմյանը, նշեց. «Եկեք` այնպես անենք, որ կանանց իրավունքները չոտնահարվեն»: Արտեմ Ասատրյանը արձագանքեց, թե պետք է անել ամեն ինչ, որ այդ իրավունքները չոտնահարվեն:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ անընդունելի համարեց աշխատող մայրերի վրա բեռի ավելացումը: