Փոխարժեքներ
25 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.83 |
EUR | ⚊ | € 425.02 |
RUB | ⚊ | ₽ 4.665 |
GBP | ⚊ | £ 508.05 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունները, թե Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը, և «ՍԴ-ն այս սեփականաշնորհված «բուդկայի» կարգավիճակից պետք է դուրս գա»։
«Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը»,- ասաց Թովմասյանը:
Հարցին՝ իսկ ինքն ինչպե՞ս է պատկերացնում լուծումը ստեղծված իրավիճակում, ՍԴ նախագահն արձագանքեց․ «Ես կրկնում եմ՝ քաղաքական հարցերին ես լուծում չեմ տալիս: Մնացածը մեր հայտարարության մեջ կա»:
Նշենք նաև, որ այլ հարցերի Թովմասյանը չպատասխանեց՝ նշելով, որ եթե գտնի, որ կա անհրաժեշտություն, հարցազրույց կտա։