Փոխարժեքներ
06 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.46 |
EUR | ⚊ | € 441.84 |
RUB | ⚊ | ₽ 4.8034 |
GBP | ⚊ | £ 518.41 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Հարցը քաղաքապետարանի տիրույթում է։ ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում, անդրադառնալով «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Կարեն Բադալյանի մանդատից հրաժարվելու դիմումի հարցով նիստ չգումարելուն, նշեց, որ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Գյումրիի քաղաքապետից գրություն էր ստացել, որ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը վայր է դնում մանդատը, սակայն երկու օրվա մեջ նորից գրություն է ստացել, որ չի հրաժարվում մանդատից:
«Դա է պատճառը, որ ընտրատեղամասային հանձնաժողովը նիստ չի գումարել՝ մանդատը հաջորդ անդամին փոխանցելու համար: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դիմել է քաղաքապետարան՝ մանրամասնելու, թե որ դիմումը հիմք ընդունի: Քաղաքապետը պետք է պատասխանի պաշտոնապես, սակայն դեռ քաղաքապետարանից գրություն չկա»,- նշել է ԿԸՀ խոսնակը:
Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի հենքի վրա ձևավորված համանուն խմբակցության անդամ Կարեն Բադալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչի մասին համայնքի ղեկավարը օրենքով սահմանաված կարգով արձանագրություն է կազմել ու տեղեկացրել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Ըստ օրենքի և կարգի, պետք էր, որ ավագանու անդամ դառնար ըստ ցուցակի հաջորդ անդամը:
Ըստ փաստաբան Սոս Հակոբյանի՝ տեղի է ունեցել խախտում. ԸԸՀ-ն օրենքով սահմանված կարգով 7-օրյա ժամկետում չի կազմել արձանագրություն ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին, և այդ հարցը առկախված է մինչ օրս:
Ըստ Սոս Հակոբյանի՝ առկա է նաև տեղեկատվություն, որ Կարեն Բադալյանը դիմել է նաև դատարան՝ ցանկանալով անվավեր ճանաչել քաղաքապետի արձանագրությունը: Ըստ տեղեկությունների՝ Կարեն Բադալյանը դիմում ներկայացնելուց երկու օր հետո բոլորին անհայտ հանգամանքներում նորից դիմում է գրել և ցանկացել մնալ ավագանու անդամ՝ դուրս գալով «Մեր քաղաքը» խմբակցությունից: Ըստ փաստաբանի՝ Կարեն Բադալյանի այս վարքագիծը տեղի է ունեցել ավագանու անդամի կամքի վրա ազդեցության արդյունքում, ինչը փաստաբանն անվանեց նաև հոգեբանական բռնություն: