կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-30 12:53
Քաղաքական

Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցը կարելի է հօգուտ մեզ ծառայեցնել. ՀՀԿ-ական

Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցը կարելի է հօգուտ մեզ ծառայեցնել. ՀՀԿ-ական

ԵԽԽՎ-ում ոչ այնքան հակահայկական տրամադրություներ են, որքան արբեջանամետ. այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Ըստ նրա` կան բազմաթիվ միջազգային խնդիրներ, որոնք ազդում են ԵԽԽՎ-ի մթնոլորտի վրա: Ալեքսանյանը համոզմունք հայտնեց, որ եվրոպական այդ կառույցում ադրբեջանամետ տրամադրությունների ձևավորմանը հանգեցրել է ոչ միայն խավիարային դիվանագիտությունը, այլ նաև Հայաստանի`ԵՏՄ մուտք գործելը: Նրակարծիքով`ԵՏՄ մտնելու կապակցությամբ ճնշումները հայկական կողմի վրա կանխատեսելի էին:

«Այդ մթնոլորտն այսօրվա չէ, և դրանք էլ նպաստեցին հակահայկական զեկույցների` ԵԽԽՎ օրակարգ մտնելուն: Դրանք որևէ իրավական կամ քաղաքական ազդեցություն չեն թողնում, բայց կարծիք են ստեղծում: Սա մեզ դեղին քարտ էր և հուշում է, որ պետք է աշխատենք բոլոր խողովակներով, որ կարծիք ստեղծենք տարբեր հարթակներում և այդ դիվանագիտության վրա աշխատենք»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ պատվիրակության անդամներն իրենց որակներով պատրաստ են և անում են ամեն ինչ, սակայն, նման կարծիքների ձևավորումը կախված է Եվրոպայի հետ մեր հարաբերությունների գործոնից և մի շարք այլ կարևոր հանգամանքներից:

«Պատվիրակությունը պետք է ավելի ուժեղացնի իր գործունեությունը: Մեր խնդիրը կարծիք ստեղծելու մեջ է: Միգուցե բաներ կան, որ մեր պատվիրակության աչքից վրիպել են: Կան իրավիճակներ, քաղաքական գործոններ, որոնք ազդում են: ԵԽԽՎ-ն մակերեսային ինֆորմացիա ունի այս զեկույցների թեմաների վերաբերյալ»,- ասաց Ալեքսանյանը և ընդգծեց, որ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ընդունված զեկույցը նույնիսկ կարելի է հօգուտ մեզ ծառայեցնել: «Թող մարդիկ գան Ղարաբաղ, տեսնեն փաստերը»,- նշեց պատգամավորը: