Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լևոն Զուրաբյանի կողմից ԿԸՀ հասցեին ներկայացված մեղադրանքների կապակցությամբ պարզաբանում ենք, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը. տեղեկացնում է ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունը։
Այսպես`
ՀՀ ընտրական օրենսգրքի օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.
«Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մուտքագրում է համակարգիչ` հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Համակարգչային ծրագիրը ներառում է տվյալների սխալ մուտքագրումից պաշտպանող ողջամիտ երաշխիքներ: Հանձնաժողովը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, համակարգչի օգնությամբ կատարում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորում` ըստ ընտրական տեղամասերի: Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը աղյուսակավորում է քվեարկության արդյունքները` ըստ ընտրական տեղամասերի:»:
Նշված կարգով ստացվել են բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տվյալները: Քվեարկության ավարտից, ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների բնօրինակներն ուղարկվում են ԿԸՀ:
ԿԸՀ-ում են գտնվում Լևոն Զուրաբյանի կողմից նշված տեղամասերի բոլոր արձանագրությունները, որոնցում նշված տվյալները և ԿԸՀ կայքում հրապարակված տվյալները նույնությամբ համընկնում են և ԿԸՀ կողմից այդ տվյալներում որևէ փոփոխություն չի կատարվել:
Ի դեպ, նկատենք, որ Լևոն Զուրաբյանի կողմից հրապարակված քաղվածքներից որևէ մեկը չի եղել կցված իր իսկ կողմից ստորագրված և ԿԸՀ ներկայացված` հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումին: