|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը դրական կարծիք չունի 2014թ. հունվարի 1-ից գործարկվող «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ: Yerkir.am-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ օրենքը բազմաթիվ ռիսկեր է պարունակում, բայց այդ համակարգի ներդրումը բազմաթիվ կոնկրետ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները այս պահի դրությամբ դեռևս չկան, օրինակ` թե ինչ կլինի 30 տարի հետո, ինչպես պետք է տնօրինվեն այդ գումարները և այլն:
Բագրատ Ասատրյանը նշեց, որ պարտադիր կուտակային կեսնաթոշակի կիրառման դրական օրինակ է Չիլին, որտեղ նույնպես կան խնդիրներ` այդ համակարգի հետ կապված: Նրա խոսքով` համակարգի արդյունավետության գործոն կարող էր լինել նաև այն, որ քաղաքացիները լիարժեք տեղեկացված լինեին նոր օրենքի բոլոր կողմերից:
«Իշխանությունն ապաշնորհ է: Այդ ո՞վ պետք է ներկայացնի օրենքը, Հանրապետական կուսակցության` խորհրդարանում նստած ինտելեկտուալնե՞րը պետք է ներկայացնեն: Նրանք ի վիճակի չեն, նրանք չեն էլ հասկանում, նրանք ընդամենը կոճակ են սեղմում, այնինչ սա այն խնդիրներից է, որ պետք էր տասնյակ անգամներ ներկայացվեր հանրությանը»,- ասաց Բագրատ Ասատրյանը: