|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԱԺ ավանդական ճեպազրույցը ՕԵԿ խմբակցության համար, արդեն որպես ավանդույթ, կարճ տեւեց: Լրագրողները մեկ-երկու հարց ունեին:
ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը նախ հայտարարեց, որ ՕԵԿ-ը պայքարում է հաղթելու համար, եւ որ լավ ձայներ կստանան, որովհետև ունեն մրցակցային թեկնածու` դա են վկայում ՕԵԿ-ի պատվիրած սոցհարցումները:
Հարցին, թե ինչո՞ւ ՕԵԿ-ն ամփոփիչ հանրահավաք չարեց, Մարգարյանը պատասխանեց, որ ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր մարտավարությունը. իրենք իրենց նախընտրական քարոզարշավը սահմանափակեցին փակ դահլիճային հանդիպումով:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե ՕԵԿ-ին չի՞ հետաքրքրում, թե որտեղից կոալիցիոն գործընկեր ՀԿԿ-ն ներկայացնող գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին այդքան ունեցվածք,: Իպատասխան Մարգարյանն ընդամենը հայտարարեց, որ կոալիցիան պատասխանատվություն չի կրում որեւէ մեկի ունեցվածքի համար: