Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Շահինյանը թեեւ հայտարարեց, որ «նախընտրական մարզավիճակում» են, կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի դեմ պայքարելու որեւէ հոգեբանական բարդույթ չունեն, բայց այդպես էլ ողջ ասուլիսի ընթացքում դժվարացավ «մրցակից ՀՀԿ-ին» եւ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող` գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին քննադատել:
«Տարոն Մարգարյանն անում է այնքան, որքան կարողանում է: Նրա աշխատանքները մեզ գոհացնում են: Ինձ գոհացնում է Տարոն Մարգարյանի նվիրումը Երեւանին, իր աշխատանքին, բայց մեր ծրագրերն ավելի մրցակցային են: Տարոն Մարգարյանի կողմից արվում է ամեն ինչ»,- ի պատասխան Yerkir.am-ի հարցի` հայտարարեց Հովհաննես Շահինյանը:
Մեր թղթակցի դիտարկմանը, թե` այդ դեպքում ինչո՞ւ են պայքարում քաղաքապետի պաշտոնի համար, նախկին ՀՀԿ-ական, ներկայիս ՕԵԿ-ական Շահինյանը հայտարարեց. «Քանի որ մեր ծրագրերն ավելի մրցակցային են»:
«Մենք կարծում ենք, որ պետք է վստահել ՕԵԿ-ի ներկայացրած ծրագրին»,- հավելեց նա եւ ՀՀԿ-ականների պես հայտարարեց, որ իրենք պայքարում են ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ «հանուն»-ի համար: