կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-16 12:38
Սպորտ

Իսպանիայի Լա լիգա. 28-րդ տուր

Իսպանիայի Լա լիգա. 28-րդ տուր

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվեց մրցաշարային աղյուսակի հասարակածային գոտում գտնվող «Մալագա»-ին: Հյուրերը 22-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի խփած գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեցին մրցակցին:

 

Մադրիդյան մյուս թիմը՝ «Ատլետիկո»-ն, «Վիսենթե Կալդերոն»-ում մրցեց «Էսպանյոլ»-ի հետ:

55-րդ րոպեին Դիեգո Կոստայի գոլը միակն էր այս խաղում: «Ատլետիկո»-ն հերթական 3 միավորը վաստակեց:

 

Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները`

 

«Խետաֆե»-«Գրանադա»՝ 3:3

(1:0` 7՛ Կիպրիան Մարիկա, 1:1՝ 35’ Իվան Սանչես Ռիկի, 2:1՝ 39’ Լիսանդրո Լոպես, 62՝ 2:2 Յուսուֆ Էլ Արաբի, 3:2՝ 72’ Անգել Լաֆիտա, 3:3՝ 77’ Յուսուֆ Էլ-Արաբի)

 

«Լեվանտե»-«Սելթա»՝ 0:1         

(19’ Նոլիտո)

 

«Ռայո Վալենկանո»-«Ալմերիա»՝ 3:1

(1:0՝ 38’ Ալբերտո Բուենո, 2:0` 57’ Ժուաքին Լարրիվեյ, 2:1՝ 72’ Ֆերնանդո Սորիանո, 3:1՝ 77’ Ժուաքին Լարրիվեյ)

Եվս 4 հանդիպում տեղի կունենա այսօր, իսկ տուրի եզրափակիչ խաղը կկայանա վաղը: