Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում առաջատարները հաղթանակներ տոնեցին:
«Բարսելոնա»-ն հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Էսպանյոլ»-ի նկատմամբ: 77-րդ րոպեին 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Լեոնել Մեսին:
Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտում 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Ռայո Վալենկանո»-ի դարպասը: Կրիշտիանու Ռոնալդուն 15-րդ րոպեին բացեց հաշիվը: 55-րդ րոպեին Դանիել Կարվախալը կրկնապատկեց արքայական ակումբի առավելությունը: 68 և 70-րդ րոպեներին Գարեթ Բեյլը մեկական գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, իսկ 78-րդ րոպեին Ալվարո Մորատտան դրեց հանդիպման վերջակետը:
«Ատլետիկո Մադրիդ»-ը հյուրընկալվեց «Ատլետիկ Բիլբաո»-ին: Տանտերերը արդեն 5-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Իկեր Մունիաինը: Այնուամենայնիվ, մադրիդցիները կարողացան կամային հաղթանակ տոնել: 22-րդ րոպեին Դիեգո Կոստան հավասարեցրեց հաշիվը, իսկ 55-րդ րոպեին Կոկեն հաղթանակ պարգևեց հյուրերին:
Այս տուրից հետո «Ատլետիկո Մադրիդ»-ը հերթական 3 միավորը գումարեց իր հաշվին և այժմ 76 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում «Բարսելոնա»-ն է՝ 75 միավորով, իսկ «Ռեալ»-ը 73 միավորով 3-րդն է: Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Սելթա»-«Սևիլյա»՝ 1:0
«Լևանտե»-«Բետիս»՝ 1:3
«Ալմերիա»-«Վալենսիա»՝ 2:2
Տուրի մյուս խաղերը տեղի կունենան այսօր: