կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-16 11:50
Սպորտ

Անգլիայի Պրեմիեր լիգա. 30-րդ տուր

Անգլիայի Պրեմիեր լիգա. 30-րդ տուր

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում երեկ տեղի ունեցավ 8 հանդիպում:

 

«Չելսի»-ն հյուրընկալվեց «Աստոն Վիլլա»-ին և զիջեց մրցակցին նվազագույն հաշվով: 68-րդ րոպեին հյուրերի բրազիլացի կիսապաշտպան Վիլլան, ստանալով 2-րդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից: Խաղավերջում կարմիր քարտի է արժանացել նաև Ռամիրեսը, և ազնվականները ստիպված են եղել խաղն ավարտել 9 խաղացողներով:  Տանտերերից 82-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Ֆաբիան Դելֆը:   


«Մանչեսթեր Սիթի»-ն արտագնա խաղում մրցեց «Հալլ Սիթի»-ի հետ:  Արդեն 10-րդ րոպեին հյուրերի պաշտպան Վիսենտե Կոմպանին կարմիր քարտի արդյունքում հեռացվեց խաղադաշտից, սակայն դա չխանգարեց Պելեգրինիի սաներին հերթական 3 միավորը վաստակել: 14-րդ րոպեին Դավիթ Սիլվան բացեց խաղի հաշիվը, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին Էդին Ջեկոն կրկնապատկեց այն:


Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները`

 

«Ստոկ»-«Վեսթ Հեմ»՝ 3:1

(0:1` 5’ Էնդի կարոլ, 3:1՝ 32’, 79’  Պետր Օդեմվինգիե, 69’ Մարկո Արնոտովիչ)

 

 

«Սոունսի»-«Վեսթ Բրոմիչ»՝ 1:2

(1:0` 2’ Ռոլանդ Լամա, 1:1՝52’ Ստեֆան Սեսսեգնոն, 1:2՝ 85’ Յուսուֆ Մուլումբու)

 

«Սաութհեմպտոն»-«Նորվիչ»՝ 4:2

(1:0՝ 5’ Մորգան Սչենեյդերլին, 2:0՝ 57’ Ռիկի Լամբերդ, 3:0՝ 72’ Ջեյ Ռոդրիգեզ, 3:1՝ 85’ Յոհան Էլամնդեր, 3:2՝ 86’ Ռոբերտ Սնոդգրաս, 4:2՝ 90’ Սամ  Գալլակեր)

 

«Ֆուլհեմ»-«Նյուքասլ»՝ 1:0

(68’ Աշկան Դեյագա)

 

«Էվերթոն»-«Կարդիֆ»՝ 2:1

(1:0՝ 59’ Ջերարդ Դելոֆ, 1:1`68’ Կալա, 2:1՝ 90’ Սեմուս Կոլեման)

 

«Սանդերլենդ»-«Կրիստիալ Փելս»՝ 0:0

 

Այսօր տեղի կունենան տուրի կենտրոնական հանդիպումները.

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ կընդունի «Լիվերփուլ»-ին, իսկ «Թոթհենեմ»-ը՝ «Արսենալ»-ին: