|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նախ հայտարարեց, որ լսել էր, թե հանրահավաք չի կայանալու: «Սա որ չկայացածն է, պատկերացրեք կայացածն ինչպես պետք է լինի»,- ասաց պատգամավորը:
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Հայաստանը դե ֆակտո ունեցավ նորընտիր նախագահ՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, սակայն հայ ժողովրդին չի հաջողվում դե յուրե հաստատել Հովհաննիսյանի նախագահությունը:
Անդրադառնալով երեկ ՀՀ նախագահի նստավայրում Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպմանը` նա նշեց. «Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն իր աշխատասենյակում ընդունել էր Սերժ Սարգսյանին, ոչ թե` հակառակը»:
Ժողովրդի պարտությունը բացառելու համար Փաշինյանն առաջարկում է թույլ չտալ, որ հրոսակներն ուժ գործադրեն ժողովրդի նկատմամբ, չգնալ որևէ պայմանավորվածության ապօրինի իշխանության հետ: «Սերժ Սարգսյանը չի եղել և երբեք էլ չի լինի ՀՀ նախագահ»,- հայտարարեց նա և հավելեց, որ օր ու արև չպետք է տալ Սերժ Սարգսյանին: