կարևոր
4504 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-17 13:58
Քաղաքական

Հիմա էլ ասում են՝ «Սերգո ջան, արի Արցախը տանք, որ Հայաստանը պահենք», հետո կասեն Սյունիքը տանք, որ Վայոց Ձորը պահենք. Իշխան Սաղաթելյան

Իշխանությունը պատերազմից հետո ասել է, որ գալիս է ու բացում խաղաղության դարաշրջան, իսկ ինչի հաշվին է դա լինելու, չի ասել: Այս մասին  «Երկիր մեդիա»-ի տաղավարում  պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Օրինակ՝ իրենց նախընտրական ծրագրում ՔՊ-ն ասել է, որ բացելու է խաղաղության դարաշրջան, մեջբերում եմ. «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի Արցախի անվտանգության ապահովումը ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման` առանց սահմանափակումների իրականացման վրա։ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»: Հաջորդը՝ «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման, Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով անջատում՝ հանուն փրկության սկզբունքով»:

Սա է խոստացել ՔՊ-ն, կառավարության ծրագրում էլ վերահաստատել է: Հիմա ասում է, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, այսինքն՝ դու ժողովրդին խոստացել ես Արցախի ինքնորոշում, խաղաղության դարաշրջան, վերընտրվելուց հետո բերել ես նոր պատերազմ, նոր զոհեր, հիմա էլ ասում ես՝ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։

Պատգամավորն արձանագրեց, որ այս իշխանությունը լեգիտիմ չէ և ժողովրդի կողմից որևէ մանդատ չունի։ Նա նշեց, որ Նիկոլով մենք ունենք 2 ճանապարհ․

«Ինքը չի կարող խաղաղության օրակարգ առաջ բերել, նա պատերազմի և պարտության խորհրդանիշ է, իր հետ կա երկու տաբերակ, կամ՝ նոր պատերազմ, կամ՝ նոր կապիտուլյացիա, իրենով խաղաղություն հնարավոր չէ, հիմա ամբողջ պրոբլեմն այն է, որ մենք մեր հասարակությանը պետք է կարողանանք մինչև վերջ սա բացատրել: Իր բանաձևը հետևյալն է` ինչ ուզում է թշնամին տանք, որպեսզի լինի խաղաղություն, բայց կյանքը ցույց է տվել, որ ինչ ուզում է, տալիս ենք, շարունակում է ուզել ավելին, բայց խաղաղություն չի լինում»։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հիշեցրեց, որ 2020 թվականի դեկտեմբերին բանավոր պայմանավորվածությամբ՝ ՀՀ զինված ուժերը ետ քաշեցին Վաղարշակ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածություններով, այնուհետև դա ձևակերրպեցին գրավոր կերպով․

«Ադրբեջանցիներին 25 կմ մոտեցրեցին ՀՀ սահմաններին, դրանից հետո ուզեցին Շուռնուխը, Գորիս-Կապան ճանապaրհը, դա տալուց հետո հասան մինչև Իշխանասար։ Քարվաճառը տալուց հետո ադրբեջանցին կանգ չառավ՝ հասավ մինչև Վարդենիս։ Այսօր, որ թուրքը Ջeրմուկում է, նրա համար է, քանի որ մենք տվեցինք Բերձորը, Աղավնոն։ Ե՞րբ հասավ Ջերմուկ․ դա հանձնելուց հետո։ Հետևաբար այն տեսակետը, որ մենք կհանձնենք և կունենանք խաղաղություն՝ դա չի լինելու»։

Պատգամավորը շեշտեց, որ մենք մոտեցնում ենք թշնամու զորքերը Երևանին․ «Եթե դու պատրաստ չես պաշտպանել քո հայրենիքը և ամեն ինչ անում ես ժողովրդին ու բանակը բարոյալքելու համար, ուրեմն պետք է պատրաստ լինես թշնամուն դիմավորել Երևանում։ Իշխանության վարած քաղաքականության հետևանքով թուրքը Ջերմուկում է։ «Դիմադրություն» շարժման ժամանակ, որ գոռում էինք, ասում էինք սրա վարած քաղաքականությունով հասնելու ենք ստեղ, ասում էին դուք ժողովրին վախեցնում եք, որ գաք իշխանության»։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այսօր քամու մեջ արյան հոտ կա, ցեղասպանությունից առաջ խրախճանք է մեր երկրում։

«Էս վտանգը պետք է մենք հասցնենք հասարակությանը ու ժողովուրդը պետք է ոտքի կանգնի։ Եթե  էս օրհասական պահին չկարողանանք դա անել, մենք կկորցնենք մեր պետականությունը։ Սա չափազանցություն չէ։ Ինքը խաղաղության օրակարգով փորձելու է բթացնել հասարակությանը, խաբել՝  ասել ուրիշ տարբերակ չկա, ճար չկա, սա է միակ ճանապարհը՝ Արցախը տանք, որ Հայաստանը պահենք։ Ժամանակին ասում էին՝ «Սերգո ջան լավ չես ապրի, քանի դեռ Արցախը կա», հիմա էլ ասում են՝ «Սերգո ջան արի Արցախը տանք, որ Հայաստանը պահենք», հետո կասեն Սյունքը տանք, որ  Վայոց Ձորը պահենք, Վարդենիսը տանք, որ Կոտայքը պահենք ու մինչև Երևան։ Սա է իրականությունը»։

Պատգամավորը վստահ չէ, որ ժողովուրդն ամբողջությամբ տեղյակ է ու հասկանում է՝ ինչ է կատարվում և ոտքի չի ելնում։

«Երբ Վարդենիսում բացատրում էինք ժողովրդին, ասում էինք էս ձյունը, որ արդեն հալվի կպարզվի, որ արդեն արոտավայր չունեք, թշնամու նշանառության տակ եք, հետո ավելի են մոտենալու համայնքին, մարդիկ չէին հասկանում։ Ու էդ օրերին, երբ Նիկոլը գնաց Վարդենիս ոտքերի տակ գառ մորթեցին, գլուխը ջարդելու փոխարեն՝ գառ մորթեցին։ Հիմա ես էդ մարդուն չեմ մեղադրում, մեղադրում եմ մեզ, որ երբ շարունակ խոսում էինք, ինքը չէր հասկանում՝ ինչ է կատարվում, մենք չպետք է թողեինք գայինք Վարդենիսից, պետք է մնայինք մի 20 օր բացատրեինք իրենց»։