կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-06 12:42
Քաղաքական

Չպետք է թույլ տանք, որ համահայկական հարցերը գերտերությունների քաղաքականության մեջ հաղթաթուղթ դառնան

Չպետք է թույլ տանք, որ համահայկական հարցերը գերտերությունների քաղաքականության մեջ հաղթաթուղթ դառնան

Այսօր Երևանում ընթանում է «Հայոց ցեղասպանության ճանաչում եւ փոխհատուցում. Պատմական արդարության վերականգնման ուղին» թեմայով համաժողովը, որին մասնակցում են բազմաթիվ փորձագետներ, ցեղասպանագետներ, թուրքագետներ:


Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն իր ելույթում նշեց, որ, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, մենք խոսում ենք ապագայի, Հայաստանի ապագայի երաշխիքների մասին:


«Եթե այս տարեվերջին փորձեն միջին վիճակագրական անձին, աշխարհի քաղաքացուն հարցնել, թե ո՞րն էր 2014-ի գլխավոր իրադարձությունը, ապա հավատացած եմ, որ նրանք չեն նշի իրադարձությունները Ուկրաինայում կամ ցեղասպանական գործողությունները Մերձավոր Արևելքում: Սա մի քիչ ցինիկ օրինակ կարող է լինել, բայց եկեք` մեզ չզրկենք մի շատ կարևոր գիտակցումից՝ իրատեսությունից:


Այսօր աշխարհում կան բազում խնդիրներ, այս տարվա ընթացքում մեզ պարտադրեցին օն լայն ռեժիմով տեսնել զանգվածային մարդասպանություն, դա ամենասոսկալի իրողություններից մեկն է: Մեր համակարգիչների առջև նստած, նույն այն վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածները, մենք տեսանք կրկին նույն բանը: Ի՞նչ եղավ աշխարհի արձագանքը, գրեթե ոչինչ:


Շատերի համար մեր խնդիրը խնդիր չէ, մինչև այն պահը, երբ դա կդառնա իրենց շահերից բխող: Երբեք չպետք է թույլ տանք, որ համահայկական հարցերը համաշխարհային գերտերությունների քաղաքականության մեջ հաղթաթուղթ դառնանՀայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի եւ հայկական սփյուռքի անվտանգության գլխավոր հենակետն է», - ասաց Դեմոյանը: