Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Բելառուսի ԱԳ նախարարության մամուլի խոսնակի կոշտ հայտարարությանը` ի պատասխան Նիկոլ Փաշինյանին:
«Ուզում եմ հստակ ասել, որ, լինի Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը կամ որևէ գերտերության ղեկավար` ՌԴ-ի նախագահը, ԱՄՆ-ի նախագահը, կապ չունի` ով, մեր երկրի, մեր երկրի ղեկավարի հետ այդ տոնով խոսելու իրավունք չունի»,- ասել է Սաղաթելյանը:
Նրա խոսքով` այդպես խոսելով` նրանք խոսում են մեր պետության հետ, մեր ժողովրդի հետ: «Հետևաբար` որևէ մեկին չպետք է թույլ տանք` իր քիթը խոթի մեր ներքին գործերի մեջ: Այդ հարցում մենք պետք է լինենք միասնական` մեր երկրի կողքին կանգնած: Նաև չեմ ընդունում այն քաղաքական գործիչներին և անհատներին, որոնք ուզում են իրավիճակից օգտվել և դիվիդենդներ հավաքել: Մենք կարող ենք երկրի ներսում ունենալ հակասություններ, վիճել, մրցակցել, կռվել, բայց դա մեր երկրի ներքին հարցերն են: Արտաքին աշխարհում մենք պետք է հանդես գանք միասնաբար»,- նշել է Սաղաթելյանը: