Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգերի ինքնորոշումը այն հիմնասյուներից է, որն անհրաժեշտ է իրական խաղաղություն ունենալու համար։ Արցախի ինքնորոշման փաստը Հայաստանը պաշտպանել է Հայաստանի անկախության հռչակագրով՝ 1992 թվականի Գերագույն խորհրդի որոշմամբ։ Հռչակագրի ուղղակի հղմամբ և ձևակերպմամբ այն ամրագրվել է Հայաստանի սահմանադրությում և վերահաստատվել սահմանադրական դատարանի որոշմամբ։ Այս մասին Ազգային Ժողովի քառօրյա նիստի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Արցախի հանրապետությունը նշված է ՀՀ բազմաթիվ օրենքներում և նորմատիվ իրավական ակտերում։ Արցախյան ինքնորոշման ողջ գործընթացը անցել է բանակցայն կարևորագույն սկզբունքը՝ իր ամրագրումը ունենալով ՄԱԿ-ի փաստաթղթերում, անգամ ՆԱՏՕ-ի ժողովների հայտարարություններում։ Արցախի ինքնորոշումը այն հիմանարար և անհերքելի փաստն է, որը ոչ միայն չի կարող դուրս մնալ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված որևէ ձևաչափից, այլ՝ այն միտումնավոր անտեսողն ու ստորադասողը միջազգային հանցագործ է։ Ինքնորոշված Արցախի իրավունքների պաշտպանությունը անվտանգության հենասյուներից է։ ՀՀ քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից այն խախտելը նույնական է պետական դավաճանությանը։ Ցանկացած բանավոր կամ գրավոր պայմանավորվածություն, որը կձևավորվի այս փաստը անտեսելու մոտեցմամբ, ոչ միայն պատերազմի շարունակական ական է, այլ նաև առ ոչինչ»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ Արցախի ինքնորոշման իրավունքը անտեսող որևէ միջազգային պայմանագիր Հայաստանի սահմանադրության 116 -րդ հոդվածի ուժով չի կարող վավերացվել․
«Հայաստան-Արցախ-Սփյուռք համահայկական համախմբմամբ չպետք է թույլ տանք, տարբեր շարժառիթներով ստեր տարածելով անտեսվի Արցախի ինքնորոշման փաստը, հայ ժողովրդին մղելով նոր և անդառնալի կորուստների։ Նոյեմբերի 9-ին հրավիրվել էր հավաք հենց այս հարցով։ Երանի Նիկոլ Փաշինյանը և Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ներկայացնող բազմաթիվ անձինք իսկապես հետևեին այդ քննարկումներին, որտեղ հավուր պատշաճի հիմանվորվում էր Արցախի ինքնորոշման իրավունքի անսակարկելությունը»,- ավելացրեց ընդդիմադիր գործիչը։