կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-23 09:12
Քաղաքական

Եթե Արթուր Բաղդասարյանը նախապես զգուշացներ...

Եթե Արթուր Բաղդասարյանը նախապես զգուշացներ...

«Հրապարակ»-ի տեղեկություններով' ԲՀԿ-ում եւ ՀԱՕԿ-ում չեն կողմնորոշվում, թե ինչ քայլեր անեն Վոլեյբոլի ֆեդերացիայի «ապագայի» հետ կապված: Հիշեցնենք, որ շաբաթ օրը օդանավակայանում Սերժ Սարգսյանին դիմավորելիս Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանն ընդհարվել են: Պատճառը Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի փոփոխությունն է՝ Սուրիկ Խաչատրյանի փոխարեն նախագահ է դարձել ԱԽՔ-ն:

 

Այս կոնֆլիկտի ելքերը երկուսն են. կամ Ծառուկյանը պետք է հրաժարական տա, կամ Արթուրին հրաժարական պարտադրի: Մտերիմներից ոմանք խորհուրդ են տվել նրան վա-բանկ գնալ' քաղաքակիրթ պահվածքով շնորհավորել, հարցը նույնքան քաղաքակիրթ փակել, որովհետեւ մինչեւ երեկ «գլխավոր արբիտրը»՝ Սերժ Սարգսյանը, չէր խառնվել այդ «բանավեճին», չէր փորձել պատժել Արթուրին, ինչի հույսը Ծառուկյանն ուներ: Նույն մոտիկների միջավայրում Ծառուկյանն ասել է, թե ինքը խնդիր չէր ունենա, եթե Արթուրը նախապես իրեն տեղյակ պահեր: Խնդիրը Յուրի Վարդանյանի հետ է: Կատարվածը ոմանք վերագրել են Յուրի Վարդանյանին, ով «աբառոտկա է ֆռռացել» այն առումով, որ բացի այն բանից, որ հին վեճ ունի Ծառուկյանի հետ, օրերս էլ մի նեղ միջավայրում բողոքել է Ծառուկյանից, որ դրսում հաղթանակ տարած սպորտսմեններին մենակ է գնում-դիմավորում օդանավակայանում, իրեն չի  զգուշացնում, ու «ստացվում է, որ սպորտի բնագավառի բոլոր ձեռքբերումները Ծառուկյանին են պատկանում»: 

 

Թերթի տեղեկություններով' Բրյուսելից վերադարձող նախագահին դիմավորող Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին ներս են թողել իրենց անվտանգության աշխատակիցների հետ, բացի Գագիկ Ծառուկյանից:  Վերջինիս անվտանգության պետն սպասել է դրսում:

 

Լուրն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: