Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Այն, որ նավթն ու նավթադոլարները Եվրոպայի համար ավելի թանկ են 120 հազար մարդկային կյանքից ու մի ողջ հայ ժողովրդից, նորություն չէ։ Բայց, այն, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը այստեղ բացառապես լրտեսական աշխատանք է իրականացնում ընդդեմ Ռուսաստանի եւ նրանց՝ Հայաստանի սահմաններում շրջելը ոչ մի դրական ազդեցություն չի ունեցել՝ ակնհայտ է։
Ժամեր առաջ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կեսօրն անց հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող Եվրամիության դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։ Ժամեր անց Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հերքում է ադրբեջանական կրակոցների թիրախ դառնալու մասին հայկական կողմի հաղորդագրությունը։
Մինչդեռ համացանցում արդեն հայտնվել է տեսանյութը՝ ինչպես է Եվրամիության դիտորդը պատմում, որ ադրբեջանցիները կրակել են իրենց ուղղությամբ։ Ստացվում է, ԵՄ-ն վախենում է դառնալ Ադրբեջանի ու Թուրքիայի «աչքի գրողը» ու հանուն դրա պատրաստ է ստել ու հերքել Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը՝ հերթական անգամ խարխլելով Արևմուտքի դիրքերը հայ հասարակության շրջանում։
Զավեշտը՝ ՀՀ Պն-ին հերքելուց եւ տեսանյութի տարածումից անմիջապես հետո միայն, Եվրամիության առաքելությունը նոր հաղորդագրություն տարածեց՝ հեռացնելով նախորդ գրառումը։ Առաքելությունը հաստատել է՝ իր պատասխանատվության գոտում կրակի է ենթարկվել։
Անի Նահապետյան