Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե Սերժ Սարգսյանը անկեղծորեն հավատում է, որ «Ցեղասպանություն» եւ «Մեծ Եղեռն» եզրույթները նույնն են, ապա նա չի համապատասխանում հայոց պետականության ղեկավարի պաշտոնին. գրված է «Ասպարեզի»` «Սարգսյանին հարկ է ուսումնասիրել Ցեղասպանությունը» հովածում:
«Երեքշաբթի օրը Մալաթիա-Սեբաստիա համայնքում` իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ընտրողներին, որ Հայաստանը պայքարելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Այնուհետեւ ասվածը հարց է առաջացնում` հասկանո՞ւմ է երկրորդ անգամ նախագահի պաշտըոնին հավակնող Սերժ Սարգսյանը, որ Հայոց ցեղասպանությունը մարդու իրավունքների եւ միջազգային արդարության հարց է»,- գրում է հոդվածագիրը` նաեւ մեջբերելով նախագահին, որը հայտարարել էր, թե «ցեղասպանություն» եւ «եղեռն» (կոտորած) եզրույթները նույն բանն են, եւ նույնիսկ չարտաբերելով «ցեղասպանություն» բառը, ԱՄՆ նախագահն ասել է ամեն ինչ: Ավելին, ըստ նրա, եթե Օբաման արտասաներ նաեւ «ցեղասպանություն» բառը` մենք դարձյալ դժգոհ կլինեինք, թե ինչո՞ւ երկու անգամ այդ բառը չասաց:
«Հավանորեն` նախագահին անհրաժեշտ են նախապատրաստական դասընթացներ կամ ուսումնական ձեռնարկ այդ կարեւորագույն հարցի ուսումնասիրման համար, որպեսզի նախընտրական դատարկ խոստումներով ելույթներում չվտանգի Հայկական հարցը կամ անհարգալից վերաբերմունք չցուցաբերի Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի նկատմամբ»,- գրում է հոդվածագիրը` ընդգծելով, որ դա ցուցադրում է ոչ միայն նախագահի տգիտությունը, այլ նաեւ նրա աշխատակազմի քամահրական վերաբերմունքը Ցեղասպանության խնդրի նկատմամբ:
Հոդվածագիրը նաեւ հիշեցնում է, որ, նախագահի պաշտոնը ստանձնելով, Սերժ Սարգսյանը 2008-ին նախաձեռնեց «ֆուտբոլային դիվանագիտությունը», որի արդյունքը եղան հայ-թուրքական արձանագրությունները, որոնք էլ մեծ վնաս հասցրեցին Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
«Եթե մինչ օրս նախագահը չի հասկացել, որ «ցեղասպանություն» եզրույթը ներառում է քաղաքական հետեւանքների որոշակի համակազմ, ապա հնարավոր է նախընտրական այցերի առաջ նա բառարան ձեռքը վերցնի»,- ասվում է հոդվածում եւ նշվում, որ Ցեղասպանության հարցին այդպիսի մոտեցմամբ վտանգվում է մեր ազգային անվտանգությունը: