կարևոր
1570 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-28 15:09
Հասարակություն

Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու դիմումը քննվում է. Դատախազություն

Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու դիմումը քննվում է. Դատախազություն

«Փաստաբանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը՝ բժշկական փաստաթղթերի հետ, քիչ առաջ է մուտքագրվել Դատախազությունում. դիմումը ներկայում գտնվում է քննարկման փուլում»,-այս մասին հայտնել է Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ մասնավորապես նշելով. ««Հարգելի տիկին Վարդապետյան նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռեւս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ Ձեզ օգտվել բացառիկ լիազորությունից եւ վերացնել Ալեքսանդր Կոչուբաեւի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, քանզի վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է»։