|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Եկեղեցու դեմ արշավը նոր չի սկսվել»,-այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«2018-ից հետո սկսվեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» արշավը, երբ հետապնդում էին կաթողիկոսին, եկեղեցու մասին առարկան հանվեց դպրոցներից, առանձին հոգևորականների թիրախավորումը ուղղորդվում էր իշխանությունների կողմից»,- նշեց նա։
Դանիելյանի խոսքով՝ Փաշինյանի նպատակը մեկն է՝ բոլոր ոլորտների պես նաև եկեղեցում ունենալ իր «սրտի կաթողիկոսին»։
«Փաշինյանը հաշտ չէր այդ իրողության հետ»,– ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ Սահմանադրությամբ եկեղեցին և պետությունն անջատ են։
«Ուզում եմ ձեզ հիշեցնել հայտնի ձայնագրությունները՝ ինքը սափրվելուց առաջ ինչ էր ասում, սափրվելուց հետո ինչ էր խոսում։ Նույն անձնավորությունը, ով ասում էր՝ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին, հետո ոչ միայն խառնվեց, այլև ավելին՝ գնաց եկեղեցին պառակտելու, աղանդ դարձնելու ուղղությամբ»,– ասաց նա՝ հիշեցնելով Հովհաննավանքի «ձախողված» պատարագը։