Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«…Շատ իրատես լինելով և շատ հստակ հասկանալով մեր այսօրվա պրոբլեմները, մեր աշխարհագրական դիրքը, թե ովքեր են մեր հարևանները, ես կարծում եմ, որ այդ մասին այսօր բարձրաձայնելը դավաճանություն է»,- օրաթերթերից մեկին տված հարցազրույցում ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանը: Տիկնոջ պատասխանը հնչել է այն հարցից հետո, թե ինքն ինչպե՞ս է վերաբերվում կառավարությանն անվստահություն հայտնելու` 4 քաղաքական ուժերի պահանջին:
Պատասխանը ցնցող է, իսկը ՀՀԿ-ականի, ավելի ստույգ՝ Գալուստ Սահակյանի ոճով: Եվ ոչ միայն ոճով, այլև տրամաբանությամբ: Կառավարությանն անվստահություն հայտնելու անթույլատրելիությունը տիկին պատգամավորը պայմանավորել է, ուրեմն, «այսօրվա պրոբլեմներով», «աշխարհագրական դիրքով» և «հարևաններով»:
Կարելի է կարծել, որ կգան ժամանակներ, երբ մեր աշխարհագրական դիրքը կփոխվի, հարևանները՝ նույնպես, և այդ դեպքում հնարավոր կլինի կառավարությանն անվստահություն հայտնել: Մինչդեռ մեր ընդդիմադիր քաղաքական ուժերը, կարծես, շատ են շտապել: Բայց ամենազարմանալին տիկնոջ խոսքում ընդդիմադիր քաղաքական ուժերի ձեռնարկմանը տրված գնահատականն է՝ «դավաճանություն»:
Շ. Պետրոսյանի համոզմամբ՝ ժողովրդին ընչազուրկ ու հալածական դարձնելը դավաճանություն չէ, հայաթափ անելով երկիրը` կորստյան եզրին կանգնեցնելը դավաճանություն չէ, իսկ դրա դեմ ընդվզելը, ահա, դավաճանություն է: Դավադրությունների տեսության նոր տեսաբան է ասպարեզ մտել, տեղյակ չենք:
Բ. Գասպարյան