|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից ինքնաբուխ հավաքի մասնակիցների հանդեպ իրականացվող հետապնդումները և ապօրինի գործողությունները։
Կալանավորվածների մեջ են նաև Գյումրի համայնքի ՀԿԿ խմբակցության ավագանու երեք անդամներ, ՀԿԿ Գյումրու քաղկոմի ներկայացուցիչներ։
Այս քայլը հստակ քաղաքական հետապնդում է՝ ուղղված ընդդիմադիր ձայների լռեցմանը և կուսակցության գործունեությունը խոչընդոտելուն։
Անհամաչափ և անտեղի քայլերի հետևանքվ խաթարվել է ոչ միայն ավագանու, այլև քաղաքապետարանի բնականոն աշխատանքը։
Քաղաքացիների և ավագանու անդամների ձերբակալությունները՝ «ոստիկանության գործունեությանը խոչընդոտելու» անհիմն մեղադրանքով, մենք գնահատում ենք որպես իշխանության կողմից վախի, լռեցման և հպատակության մթնոլորտ ձևավորելու վտանգավոր փորձ։
Սա ոչ թե օրենքի իրականացում է, այլ քաղաքական հաշվեհարդարի գործիք՝ ուղղված ժողովրդի ազատ կամարտահայտման ճնշմանը։
Իշխանությունները պետք է հասկանան՝ վախեցնելով չեն կարող կառավարել ժողովրդին։ Այսօր հետապնդվում են Գյումրու ավագանու անդամներն ու հավաքի մասնակիցները, իսկ վաղը կարող է հետապնդվել յուրաքանչյուր քաղաքացի, ով կհամարձակվի բարձրաձայնել իր կարծիքը։
Կոչ ենք անում իշխանություններին դադարեցնել օրենքի ուժի աղավաղումն ու վերականգնել արդարությունը։ Օրենքը պետք է ծառայի ժողովրդին, այլ ոչ թե իշխանության պահպանման գործիք դառնա։