կարևոր
1354 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-28 12:18
Հասարակություն

Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է՝ երեխայի ծննդաբերությունից հետո․ բաց նամակ՝ գլխավոր դատախազին

Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է՝ երեխայի ծննդաբերությունից հետո․ բաց նամակ՝ գլխավոր դատախազին

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ 

«Հարգելի տիկին Վարդապետյան նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռեւս չի փոխանցվել դատարան, խնդրում ենք Ձեզ օգտվել բացառիկ լիազորությունից եւ վերացնել Ալեքսանդր Կոչուբաեւի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, քանզի վերջինիս երեխայի ծննդաբերությունից հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նկատի ունենալով, որ նշվածը բժշկական գաղտնիք է, ուստի չեմ կարող հրապարակային հայտնել կոնկրետ այն անդառնալի հետեւանքի մասին, որն առաջացել է Կոչուբաեւի ընտանիքում, սակայն համապատասխան բժշկական տեղեկանքը րոպեների ընթացքում կներկայացվի Ձեզ»։