|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ազգային ժողովում 2026 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը կտրուկ քննադատեց կառավարության սոցիալական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ հասարակության ամենաանապահով խավերի կյանքի որակը շարունակել է վատանալ, չնայած տնտեսական աճի ցուցանիշներին։
Ավետիսյանի խոսքով՝ գները ավելի արագ են աճել, քան թոշակներն ու նպաստները, ինչի հետևանքով հազարավոր թոշակառուներ և աշխատող աղքատներ այսօր փաստացի վատ են ապրում։ Նա հիշեցրեց, որ կառավարությունը խոստացել էր նվազագույն թոշակն ու աշխատավարձը հասցնել պարենային զամբյուղի արժեքին, սակայն այդ խոստումը չի կատարվել։
Պատգամավորն ընդգծեց.
«Մարդիկ պարզ բան են ասում՝ մեր կյանքի որակը ձեր կառավարման շրջանում վատացել է։ Գները աճել են, իսկ մեր եկամուտները՝ ոչ։ Ասում էիք, առաջնահերթ այս հարցերը պիտի լուծենք, բայց այսօր դրանք մնացել են անարձագանք»։
Ավետիսյանը նաև քննադատեց բյուջեի կազմման մոտեցումը՝ նշելով, որ իշխանությունը բարդ տերմիններով փորձում է արդարացնել իր չկատարած սոցիալական խոստումները, մինչդեռ առաջնահերթ պետք է լինեին անապահով քաղաքացիների խնդիրները։
Մանրամասն՝ տեսանյութում։