կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-05 11:20
Իրավական

''Ասպարեզ'' ակումբի նախագահի մեքենայի կողոպուտի փաստով քրգործ է հարուցվել

''Ասպարեզ'' ակումբի նախագահի մեքենայի կողոպուտի փաստով քրգործ է հարուցվել

Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը` ժամը 1:30-5:45-ի միջակայքում, անհայտ անձինք կոտրել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի ապակին եւ դուռը, փորձել են կողոպտել մեքենայի սարքավորումներից մի քանիսը, կոտրել են մի քանի սարք եւ գողացել թվային հիշողության 2 հասարակ սարքեր` ոչ այնքան կարեւոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներով: 

 

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: