|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը քննադատեց Հայաստանի ներկա իրավիճակը՝ շեշտելով, որ երկրում առկա են քաղաքական հետապնդումներ և քաղբանտարկյալներ։
Մամիջանյանի խոսքով՝
«Բոլոր հայերը գիտեն, որ նման երկրում ապրելը գրեթե անհնար է։ Ավելի քան 40 քաղբանտարկյալ ունենք, և զարմանալի է, որ այդ փաստը ներկայացման մեջ չէր ընդգրկվել»։
Նա ընդգծեց նաև դատական համակարգի խնդիրները՝ նշելով, որ այն կախված է կառավարությունից.
«Շատ միջազգային կազմակերպություններ նշել են, որ դատական համակարգը ղեկավարվում է կառավարության կողմից։ Սա լուրջ խնդիր է, որի մասին պետք է խոսել իրական հաշվետվություններում, ոչ թե ներկայացնել ծիածանային պատկեր»։
Պատգամավորն ընդգծեց, որ անհրաժեշտ է միջազգային հարթակներում ներկայացնել ոչ թե կոսմետիկ, այլ իրական պատկերն այն խնդիրների, որոնք առկա են Հայաստանում։
Մանրամասն՝ տեսանյութում։