կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-25 14:30
Հասարակություն

Ֆիլմ` ի՞նչ գիտեն թուրքերը Ցեղասպանության մասին

Ֆիլմ` ի՞նչ գիտեն թուրքերը Ցեղասպանության մասին

«Խոսելով միմյանց հետ» նախագծի նպատակը հայ եւ թուրք հասարակությունների միջեւ հարաբերությունների ձեւավորումն է: Ծրագրերի շրջանակում հայ եւ թուրք ուսանողները նկարահանել են երկու ֆիլմ այն մասին, թե երիտասարդներն ինչ գիտեն Հայոց ցեղասպանության մասին. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

 

Ըստ նրա` արդեն երեք տարի է, ինչ ծրագիրը կյանքի է կոչվել: Խառատյանը նշեց նաեւ, որ ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից:  

 

«Մեր նպատակն է անդրադառնալ Հայոց ցեղասպանությունից փրկված սերունդներին: Ծրագրի մասնակիցները ուսումնասիրել են Թուրքիայի Մուշ քաղաքում ապրող բնակչության գիտելիքները Մուշի մասին, եւ ստացված արդյունքը առաջիկայում գրքի տեսքով կներկայացվի հանրությանը»,- ասաց ազգագրագետը:

 

Գերմանացի պրոֆեսոր Մաթիաս Քլինգբերգերն էլ, իր հերթին, նշեց, որ Գերմանիայի կողմից ծրագրի ֆինանսավորումը պայմանավորված է նրանով, որ Գերմանիայի պատմությունը Երկրորդ համաշխարհայինից հետո շատ մութ էջեր ունի եւ իրենք գիտակցում են, որ չկա ապագա` առանց հիշելու: