|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ծագումով թուրք, գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքընը պատրաստվում է ֆիլմ նկարահանել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի կանանց թևի մասին, որոնք կռվում են Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության դեմ:
Ըստ Demokrathaber-ի՝ այդ մասին Աքընը հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով այդ մասին ազդարարող լուսանկար, որտեղ պատկերված է քուրդ կին զինյալ:
«Ճնշեք ԻՊ-ին. աջակցեք ազատության համար կռվող YPG-ին և YPJ-ին: Պաշտպանեք Ժողովրդավարական հեղափոխությունը Ռոժավայում»,-գրված է եղել լուսանկարի վրա:
Հիշեցնենք, որ Աքընը հանդիսանում է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատումը» ֆիլմի ռեժիսորը: