|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
«Հայոց ցեղասպանություն» ֆրանսիական վավերագրական ֆիլմը Օսմանյան Թուրքիայում հայ բնակչության ոչնչացման մասին պատմող վերջին կինոնկարներից է:
Ֆիլմը ռուս հանդիսատեսին ներկայացնելու համար այն թարգմանվում է Նովոռոսիյսկի «Նովոռոսֆիլմ» կինոստուդիայում. տեղեկացնում է «Երկրամասը»:
Կինոստուդիայի ղեկավար, ռեժիսոր Վլադիմիր Զուեւը պատմել է, որ երբ առաջին անգամ նայել է ֆիլմը, առանց որեւէ բառ հասկանալու շոկի մեջ է ընկել ցուցադրվածից: Մինչ աշխատանքին անցնելը նա ուսումնասիրել է պատմությունը, ծանոթացել արխիվային փաստաթղթերին: «Ցնցող են Հայաստանի 100-ամյա մի բնակչուհու հիշողությունները: Նրան հաջողվել է ապրել նույնիսկ այն բանից հետ, երբ ենիչերին կտրել է նրա կոկորդը: Յաթաղանի թողած սպին մնացել է ամբողջ կյանքում»,- պատմել է Զուեւը:
Ֆիլմը թարգմանելու համար հրավիրվել է «Մեծ ութնյակի» հանդիպումների պաշտոնական թարգմանիչ Իրինա Վոզնեսենսկայան, որին նույնպես գրավել եւ հուզել է թեման:
Աշխատանքներն ավարտված են: «Հեշտ չէր, սակայն բոլոր մասնակիցները հասկանում էին, որ շատ պատասխանատու գործ են կատարում»,- ասել է ռեժիսորը: