|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ծագումով թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը, ով Հայոց ցեղասպանության մասին իր ֆիլմը կներկայացնի Վենետիկի կինոփառատոնին, Համբուրգի կինոփառատոնի շրջանակներում արժանացել է հատուկ մրցանակի: Այդ մասին հայտնում է «Ակօս»-ը:
Փառատոնի տնօրեն Ալբերտ Վիդերշպիլը նշել է, որ Աքընը երիտասարդ ռեժիսորների համար օրինակ է հանդիսանում թե՛ Թուրքիայում, թե՛ Գերմանիայում:
Մրցանակը, որը Աքընին կհանձնվի Գերմանիայում կայանալիք ֆիլմի պրեմիերայի ժամանակ, կրում է Համբուրգում ծնված ռեժիսոր Դուգլաս Սիրքի անունը, որին արժանանում են մշակույթի և ֆիլմարտադրության ոլորտում մեծ հաջողությունների հասած անձիք:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը կոչվում է «Հատումը» (The Cut):