Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծագումով թուրք, գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի՝ Հայոց ցեղասպանության մասին նկարահանած «Հատումը» ֆիլմը մեծ ուշադրության էր արժանացել, հատկապես այն բանից հետո, երբ հայտնել էին ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում ներկայացնելու մասին:
Ըստ Hurriyet-ի՝ թուրք ռեժիսոր Քաան Մյուժդեջին «Սըվաս» (կամ՝ Սիվաս նահանգ Թուրքիայում) անունով ֆիլմ է նկարահանել, որը ևս կներկայացվի Վենետիկի կինոփառատոնում:
Ըստ կայքի՝ ֆիլմը, որի գլխավոր հերոսին մարմնավորել է 11-ամյա դպրոցական Դողան Իզջին, կմրցի «Թուրքիայի անունից»:
Ռեժիսորը պատմել է, որ ֆիլմի գլխավոր հերոս գտնելու համար եղել է տարբեր դպրոցներում, սակայն Իզջին եղել է ամենահամապատասխանը: Ֆիլմը ներկայացնում է 11-ամյա Ասլանի և Սըվաս անունով մարտական շան պատմությունը:
Թուրքական աղբյուրները չեն նշում, որ սույն ֆիլմով փորձում են մրցել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի հետ, սակայն ակնհայտ է, որ նման նպատակ է հետապնդվում: