կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-01 11:21
Տարածաշրջան

Հանուն արվեստի արժե մեռնել. սպառնում են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորին

Հանուն արվեստի արժե մեռնել. սպառնում են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորին

Հայոց ցեղասպանության մասին «Հատում» անունով ֆիլմ նկարահանած` թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընն ու ֆիլմի դերասանները Վենետիկի 71-րդ կինոփառատոնի ընթացքում մամլո ասուլիս են տվել:

 

Ըստ Habeler-ի՝ Աքընն ասել է, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմերը քիչ են, այդ պատճառով կարևոր է նման ֆիլմերի նկարահանումը:

 

«Այս ֆիլմի նկարահանումը ինձնից 7 տարի խլեց, և հիմա ես պատրաստ եմ: Միայն կարող եմ ասել, որ սպառնում են ինձ, սակայն հանուն արվեստի արժե մեռնել»,- ասել է Աքընը:

 

Հարցին, թե ինչպե՞ս է կարողացել Հայոց ցեղասպանությունն ու բնիկ ամերիկացիների դեմ իրագործված ցեղասպանությունը համեմատել, ռեժիսորն ասել է. «Ես լավ գիտակցում եմ, որ ոչ մի թուրք չի կարող մարսել այն ֆիլմը, որի հերոսը հայ է: Այդ իսկ պատճառով, համակրանք ստեղծելու համար, անդրադարձա նաև բնիկ ամերիկացիների ցեղասպանությանը»:

 

Իսկ ֆիլմում նկարահանված հայ դերասան Սիմոն Աբգարյանը, նշելով, որ սա հայերի համար երկար սպասված ֆիլմ է, ասել է. «Այս ֆիլմը երկար ժամանակ խլեց: Գործի անցնելու համար պետք էր երեք սերունդ անցնել: Առաջին սերունդը ողջ մնալու պայքար մղեց, երկրորդը՝ ապրելու, իսկ երրորդը՝ գործի անցնելու»:

 

Նշենք, որ Ֆաթիհ Աքընը Համբուրգի կինոփառատոնի շրջանակներում արժանացել է հատուկ մրցանակի: