Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այն, որ Հակոբ Հակոբյանը ցանկացել է ֆիլմ նկարահանել Ցեղասպանության մասին, կարծում եմ` դրական երևույթ է. yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` խոսելով Հակոբ Հակոբյանի «Հիշողություն» ֆիլմի մասին:
Նա ասաց, որ ֆիլմը չի դիտել, բայց թրեյլերը և այն հատվածները, որոնք կան ինտերնետում, դիտելն էլ բավարար է եղել որոշ թերություններ նկատելու համար: «Մի քանի սխալներ կային` թուրքագիտական, պատմագիտական առումով: Օրինակ` Արևմտյան Հայաստանում խոսում են արևմտահայերեն, ոչ թե արևելահայերեն: Ամեն դեպքում կարծում եմ, որ յուրաքանչյուր ոլորտով պետք է զբաղվեն ոլորտի մասնագետները: Սևակը մի լավ խոսք ունի` «Լավ է լինել հմուտ դարբին, քան ոսկերիչ»: Եթե Հակոբյանի մոտ ցանկություն կար ֆիլմ նկարահանելու` պետք էր գտնել ավելի պրոֆեսիոնալ թիմ, որոնք գուցե շատ հարցերում կօգնեին նրան»,- ասաց Մելքոնյանը:
Ըստ նրա` թեմայի ներկայացման մեթոդը ճիշտ չի ընտրվել, ավելի ճիշտ կլիներ, որ այն ֆինանսական և նյութական ռեսուրսները, որոնք ծախսվել էին, ներդնեին պրոֆեսիոնալ թիմի մեջ: