Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լինչն իր անձնական բլոգում գրել էր, թե ցավում է, որ խորհրդարանի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցություններից որեւէ մեկը սեփական թեկնածուով հանդես չեկավ նախագահական ընտրություններում, նաեւ որեւէ մեկին չեն աջակցում:
«Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրնե՞րը, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը, կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում»,- գրել էր դեսպանը:
Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով դեսպանի այս եւ այլ հայտարարություններին` ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախ ընդգծեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ դիվանագետները ինչ-որ չափով փորձել են մեր երկրի ներքին հարցերին միջամտել, թեկուզ` անձնական տեսակետ արտահայտելով, հետո հայտարարեց. «ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները պետք է կարողանան որոշակի դիվանագիտական էթիկետ պահպանել: Ինչ վերաբերում է որակավորմանը` թե ով է ընդդիմադիր, ով ընդդիմադիր չէ, կամ` հարցական շեշտադրմանը, ապա սեփական թեկնածուով չմասնակցելու` ՀՅԴ-ի որոշումը հանգամանորեն մեկնաբանվել եւ բացատրվել է, եւ ես վստահ եմ, որ տիկին դեսպանը ծանոթ է այդ հայտարարությանը: Բայց եթե այդ փաստարկները նրան չեն բավարարում, ապա, կարծում եմ, որ մենք առաջիկայում հնարավորություն կունենանք ե'ւ միջազգային կառույցների ներկայացուցիչներին, ե'ւ դեսպաններին ավելի հանգամանալից ներկայացնել մեր մոտեցումները, փաստարկները»: