կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-10 23:58
Աշխարհ

Պետք է կարողանալ կարգավորել այն իշխանությունը, որն արդեն ունես. Պուտինը` կայսր դառնալու ցանկության մասին

Չարժե ձգտել բացարձակ իշխանություն ունենալուն և «դառնալ կայսր», կարևորն այն է, որ կարողանաս կարգավորել այն լիազորությունները, որոնք արդեն կան, ասել է ՌԴ նախագահ Պուտինը` ամերիկյան ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ հարցազրույցի ժամանակ:

«Դուք լիակատար իշխանություն ունեք, և շատերն ասում են, թե դուք ցանկանում եք կայսր դառնալ»,- դիտարկում է արել Օլիվեր Սթոունը: Պուտինն արձագանքել է. «Հարցն այն է, որ պետք է կարողանալ գոնե կառավարել այն իշխանությունը, որն արդեն ունես, կարողանալ կարգավորել այն ճիշտ ձևով»:

Հարցազրույցը ներառված է «Հարցազրույց Պուտինի հետ» կոչվող երկսերիանոց ֆիլմում, որը առաջին անգամ էկրան կբարձրանա հունիսի հունիսի 12-ից 15-ը:Սթոունը ֆիլմեր է նկարահանել Ռիչարդ Նիկսոնի, Ջոն Քենեդիի, Ջորջ Բուշ-կրտսերի մասին: