կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-01 17:20
Քաղաքական

Պետք է կարողանալ իրականացնել ՀՀ-ի ներքին մարտահրավերների հետ կապված սպասումները. Չերնիշենկոն՝ ՀՀ իշխանությանը

Պետք է կարողանալ իրականացնել ՀՀ-ի ներքին մարտահրավերների հետ կապված սպասումները. Չերնիշենկոն՝ ՀՀ իշխանությանը

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը:

ՌԴ Պետական դումայի Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը և ԴԽ դաշնային կառուցվածքի, տարածաշրջանային գործերի, տեղական ինքնակառավարման հանձնաժողովի անդամ Իգոր Չերնիշենկոն Երևան-Մոսկվա տեսակամրջի ընթացքում վստահեցրեցին, որ երիտասարդ հայ խորհրդարանականներից լավ տպավորություն են ստացել: 

«Երիտասարդ մարդիկ են, և ես ուզում եմ սրա  դրական կողմը նշել՝  երիտասարդ, թարմ գաղափարներ, տաքարյուն երիտասարդ քաղաքական գործիչներ, որոնք ուզում են իրենց երկրի համար շատ բան անել: Նրանց աչքերը վառվում էին, այնպես որ` ես դրական կարծիքի եմ նրանց մասին: Ավելին` այսօրվա հայկական խորհրդարանի` երիտասարդ լինելն արտացոլում է երիտասարդության`  լուրջ փոփոխություններ ունենալու ցանկությունը: Եվ ես համոզված եմ, որ այս երիտասարդ պատգամավորներն ամեն ինչ կանեն՝ շտկելու այն բացթողումները և խնդիրները, որոնք կուտակվել են հայ հասարակությունում վերջին տարիներին»,- նշեց Վլադիմիր Ջաբարովը, որը հայկական արմատներ ունի:

Իգոր Չերնիշենկոն հավելեց, որ «Իմ քայլի»՝ խորհրդարանում մեծամասնություն լինելը բարձրագույն պատասխանատվություն է ենթադրում: «Կյանքը ցույց է տվել, որ իշխանության գալը հաճախ ամենագլխավոր խնդիրը չէ՝ պետության և ընտրողների առջև ծառացած, պետք է իրականացնել այն սպասումները, որոնք կապված  ՀՀ-ի ներքին բազմաթիվ մարտահրավերների հետ: ՌԴ-ում էլ քիչ խնդիրներ չկան, այնպես չէ, որ Ռուսաստանը հարուստ երկիր է, ուրեմն խնդիրներ չունի»,- շեշտեց նա: