|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Դատախազությունից։
Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել առաքելության ընթացքում դեսպանի ներդրումը հայ-իրանական հարաբերություններն ամրապնդելու, երկու բարեկամ երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցությունը սերտացնելու գործում և վստահություն հայտնել, որ դեսպան Զոհուրիի մասնագիտական հարուստ փորձը և պատրաստվածությունը շարունակաբար կնպաստեն բարեկամ երկրի բարօրության զարգացմանն ու ամրապնդմանը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին հանդիպման և արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ Հայաստանից հեռանում է ջերմ տպավորություններով:
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը և Հայաստանում Իրանի դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ: