| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ցանկացած ընտրություն պարտավորություն և պատասխանատվություն է, բայց այն, որ ընտրությունների օրը համընկել է արցախյան քառօրյա պատերազմի հերոսների նահատակման օրվա հետ, մեզ թելադրում է, որ պետք է արժանի լինենք այդ հերոս տղաներին. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ և նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը, ով 05/18 ընտրատեղամասում կատարեց իր ընտրությունը:
Նրա կարծիքով` մենք պարտք ենք այդ հերոս տղաներին, ովքեր բոլորին ստիպեցին նոր աչքով նայել իրականությանը և դասեր քաղել: «Իրականում մեր վաղվա օրն այդ տղաներն են: Նրանք պարտադրում են, որ մենք կարողանանք արդար, ուժեղ Հայաստան կառուցել»,- ասաց Վարդանյանը` հավելելով, որ ինքն էլ քվեարկել է հանուն նոր սկզբի, հանուն ազատ, անվտանգ, զարգացող ու խաղաղ Հայաստանի:
Նա նշեց նաև, որ հույս ունի` ընտրական նոր համակարգն ու տեխնիկական նոր միջոցները հնարավորություն կտան շատ ավելի վստահություն ներշնչող ընտրություն անցկացնելու:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՅԴ-ի շանսերը, Վարդանյանը պատասխանեց. «Բարձր»: