|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ այս ընտրություններում իշխանության միակ գլխացավանքը մասնակցության բարձ ցուցանիշ ապահովելն է:
Մեր տեղեկություններով` ՀՀԿ-ն հարցն արդեն քննարկել է մարզպետերի հետ, մարզպետերն էլ, իրենց հերթին, իրենց մոտ են հրավիրում գյուղապետերին ու քաղաքապետերին եւ հրահանգներ իջեցնում: Այս ամենը համակարգում է ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Արմեն Գեւորգյանը:
Ուշագրավ է, որ այս ընտրություններում նախագահ Սերժ Սարգսյանի համար հստակ ձայներ ապահովելուն զուգահեռ մարզպետերը, գյուղապետերը եւ քաղաքապետերը ազատորեն գործելու որոշակի շրջանակ են ունենալու: Մեր աղբյուրները հաղորդում են, որ, օրինակ, ուսուցիչների վրա Սերժ Սարգսյանի օգտին ձայներ ապահովելու հարցը այնքան էլ խիստ չի դրվի: Նրանց թեեւ կստիպեն անպայման գնալ ընտրության, բայց Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու խիստ հրահանգ չեն իջեցնի: Այդ կերպ ՀՀԿ-ն փորձում է «երկու նապաստակ խփել», նախ` կրթված մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, որ ազատ են ընտրության հարցում, ճնշումներ չկան, եւ երկրորդ` արհեստականորեն բարձրացնել այլ թեկնածուների ձայները: