Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ը տեղեկացնում է, որ թերթի դեմ միանգամից երկու դատական հայց է ներկայացվել. հայցվորներից մեկը ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանի փոխարեն վիրավորված քաղաքացի Գուրգեն Աղաջանյանն է, մյուսը` Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը: Առաջինն օրաթերթից պահանջում է 804 հազար դրամ, երկրորդն իր պատիվն ու արժանապատվությունը գնահատել է 2.2 մլն դրամ:
Թերթը գրում է, որ եթե ՀՀԿ-ականի դեպքում հայցվորին կարելի է պարզապես ոչ պատշաճ համարել, ապա ԲՀԿ-ականի դեպքում մարզպետը եւս մեկ անգամ ապացուցում է իր հակումները: «Ժողովուրդ»-ը տեղեկացնում է, որ նախօրեին «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում մարզպետը հայտարարել է, թե գումար չի ուզում, կարեւորը թերթը ներողություն խնդրի, բայց հենց նույն օրը հայց է ուղարկել դատարան` զրպարտության համար 2.2 մլն պահանջելով: